ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, դեկորատիվ- կիրառական արվեստի տեսակ, ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով (հաճախ՝ գունավոր), զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա Եսթեր Երանեան-Հայտոսթեան - Բազմոցի երես (19-րդ դ. երկրորդ կես, Մարաշ)տարբեր կարերով ստեղծված պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար): Երբեմն օգտագործվում են ուլունքներ, մարգարիտ, թանկարժեք քարեր, ոսկեթելեր, դրամներ ևն: Կտորը կտորի վրա դրվող վերադիր Ասեղնագործության ժամանակ օգտագործում են գործվածքներ, մորթի, թաղիք, կաշի: Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, կենցաղ, առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու համար: Ասեղնագործությունները բաժանվում են երկու խմբի՝ կտորի վրա կատարվող Ասեղնագործություն և թելքաշ կտրտովի Ասեղնագործություն: Ասեղնագործության ծագումը շատ հին է: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա՝ փայտից, փղոսկրից, այնուհետև՝ մետաղից պատրաստված ասեղներ:

Հին հայկական Ասեղնագործության մասին հիշատակում են Ագաթանգեղոսը,Վերժինա Չամիչեան-Մոմճեան - Մահճակալի ծածկոց (Հալեպ, 1952 թ.) Մովսես Խորենացին և ուրիշներ: Ասեղնագործությունը բարձր մակարդակի է հասել միջնադարյան Հայաստանում և զարգացել է երեք ուղղությամբ՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական կենցաղ) և եկեղեցական: Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում, առավելապես՝ Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կեսարիայում, Կիլիկիայում, Թիֆլիսում և Կ. Պոլսում: Հայկական Ասեղնագործության փայլուն նմուշներ են ստեղծվել Ղրիմում, ԱՄՆ-ում և այլուր: Ազգային միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր դպրոց զարգացրել է  Արշալոյս Ճէհիզեան-Քէլաղայեան - Սեղանի սփռոց (Հալեպ, 1920-ական թթ.)Ասեղնագործության իր ձևերն ու տեսակները: Հայտնի է Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Ուրֆայի. Տարսոնի և այլ դպրոցների Ասեղնագործություն: Տարածված զարդաքարերից են շարակարը (շուլալկար), Աուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, համրովի, գծային), շղթայակարը. խաչկարը, խաչմերուկ կարը, կողյակարը. օղակարը, թելքաշները ևն: Մարաշի հյուսված կարը գաղտնակար է: XIX դ. (վերջին ն XX ղ. սկզբին մեքենական Ասեղնագործությունը որոշ չափով ազդեց հայկական Ասեղնագործության վրա: Խորհրդային Հայաստանում շարունակվում են ստեղծվել հայկական Ասեղնագործության ավանդույթները պահպանող, զարգացնող նմուշներ: Հայկական Ասեղնագործությունը ուսումնասիրել են Ա. Սագըզյանը, Գ. Հովսեփյանը, Մ. Դավթյանը և  ուր.:
 
 
 
Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 274-275:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ Հեռ.` + 37460 71 00 92
Էլ-փոստ` info@armin.am
© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am